|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Այսօր խորհրդարանում ճեպազրույցների ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անցած քառօրյան ամփոփելիս ընդգծեց, որ այն հիշարժան էր նրանով, որ պատգամավորներին մինչև քվեարկությունը կարծիք արտահայտելու հնարավորություն չտրվեց:
Փոստանջյանը նշեց, որ ինքը մինչև քվեարկությունը ցանկանում էր արտահայտել «Ժառանգություն» կուսակցության կարծիքը և հայտնել, որ դեմ են ԸՕ նախագծին: «Մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին նախագծին և չկիսեցին կուսակցություն կարծիքը»,- ասաց նա:
Ուշագրավ է, որ «Ժառանգություն» խմբակցության 5 պատգամավորներից միայն Փոստանջյանն է կուսակցական:
Նա անդրադարձավ նաև սահմանային իրավիճակին և նշեց. «Լայնածավալ ռազմական գործողություններ սահմանին մեզ դեռ սպասվում են, և ես ցավով եմ նշում, բայց պետք է ասեմ, որ մեր դիվանագիտությունը ձախողել է, և դա է հենց պատճառը, որ լայնածավալ գործողությունները կարող են վերսկսվել: Ադրբեջանը դիմում է ՄԱԿ-ին` չեղարկելու 94 թվականի հրադադարի պայմանագիրը, սա պարզապես ուղերձ է, որ գործողությունները վերսկսվելու են: Մենք պետք է առաջին հերթին ճանաչեինք Արցախի անկախությունը և ամեն ինչ անեինք, որ ուրիշ երկրներ էլ ճանաչեն»,- ասաց Փոստանջյանը: