|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Փարիզում ավարտվել է ԱՄՆ նախագահ Օբամայի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը: Այն տևել է մեկ ժամ:
Ըստ Reuters-ի՝ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Էրդողանի հետ զրուցել են, թե ռուսական ինքնաթիռի խոցումից հետո Թուրքիան և Ռուսաստանն ինչպես են համագործակցելու:
Կրկնելով Թուրքիայի՝ իր օդային սահմանը պաշտպանելու իրավունքի վերաբերյալ իր հայտարարությունը՝ Օբաման ասել է. «Պուտինին ասացի, որ կարիք չկա լարվածությունը սրել: Եկեք այս հարցում միասին գործենք»:
Թուրքական AA-ն տեղեկացնում է, որ Էրդողանը Օբամայի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ զրուցել են ՌԴ-ի հետ զարգացումների մասին: «Մեր խնդիրն այս հարցին դիվանագիտական ինչ-որ լուծում տալն է, քանի որ տարածաշրջանում լարվածությունը մեզ էլ է հուզում»,- ասել է նա:
Օբամա-Էրդողան հանդիպանը մասնակցել են նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ԱԳ նախարարի խորհրդատու Ֆերիդուն Սինիրլիօղլուն, նախագահի գլխավոր քարտուղարի օգնական Իբրահիմ Քալընը և նախագահականի՝ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խորհրդական Ահմեդ Յըլդըզը: