կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-25 12:20
Հասարակություն

Երեւանում գտնվող թուրք պատգամավորը նեղսրտել է երեկ Թուրքիայի դրոշը այրելու փաստից

Երեւանում գտնվող թուրք պատգամավորը նեղսրտել  է երեկ Թուրքիայի դրոշը այրելու փաստից

Այսօր լրագրողների հետ են հանդիպել Թուրքիայից ժամանած ներկայացուցիչներ, որոնք եկել էին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին:

 

Թուրք քաղաքական գործիչ, Մեջլիսի պատգամավոր Ուֆուկ Ուրասը նշեց, որ երջանիկ պահեր է ապրել Հայաստանում, որովհետև կարողացել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած քաղաքական գործիչների առջև ելույթ ունենալ «Ընդդեմ ցեղասպանություան հանցագործության» համաժողովի ժամանակ:

 

«Մինչ օրս ստացածս լավ նվերը այն էր, որ իմ հայ գործընկերներն ասացին, որ ֆորումի ամենալավ ելույթն իմն էր: Կուզեի, որ այստեղ ներկա լինեին նաև իմ պետության ղեկավարները, քաղաքական կուսակցությունների ղեկավարները: Վաղը երեկոյան կվերադառնամ Թուրքիա, մամուլի ասուլիս կտանք և կպատմենք Հայաստանում ստացած մեր տպավորությունների մասին»,- ասաց Ուֆուկ Ուրասը՝ հավելելով, որ Թուրքիայի խորրդարանի նախագահին է նվիրելու իր` անմոռուկի գույնով փողկապը:

 

Նա դրական համարեց այն, որ Թուրքիայում այսօր արդեն հնարավորություն կա ազատորեն դիտելու ֆիլմեր ու հրատարակելու գրքեր Հայոց ցեղասպանության թեմայով:

 

«Երեկ Հանրապետության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը: Անկեղծ ասած` այդ դիրքորոշումը ես սխալ եմ համարում: Ես կողմ եմ այն հանդիպումներին, շփումներին, որոնք թույլ կտան լուծել խնդիրները, բացել պատմության նոր էջեր: Պետք է ընդհանուր հայրենիք ստեղծել արդեն ապրիլի 24-ից հետո: Սխալ ենք համարում միմյանց դեմ հանել ապրիլի 24-ն ու Գալիպոլիի ճակատամարտի առիթը»,- ասաց թուրք պատգամավորը՝ հավելելով, որ մասնակցել ժխտողականության քաղաքականությանը նույնն է, թե մասնակցել հանցագործությանը, իսկ առերեսվելը թույլ կտա կառուցել համատեղ ապագա: