|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Эхо Москвы-ի եթերում իր վերաբերմունքն է հայտնել ՀՀ-ում դժգոհությունների վերաբերյալ՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված:
«Կրակում է ոչ թե զենքը, այլ մարդիկ: Այնտեղ դեմագոգիա է սկսվել ահավոր: Չեմ ուզում մատնացույց անել, բայց որոշ քաղաքացիներ իրենց լավ չպահեցին: Պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզված քարոզչական փսլինքներ»,- ասել է նա:
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ, եթե ՌԴ-ն կողմերից մեկի հետ դադարեցնի ռազմական համագործակցությունը, վայրկյանական այդտեղ կհայտնվեն ՆԱՏՕ-ն ու ամերիկացիները: