Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ադրբեջանի ԱԳՆ-ը կարող է հաստիքների կրճատում անել ու որոշ ՔՊ-ականների գործի ընդունել։ Այս մասին փակ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրատապ նիստի էին հրավիրել՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման թեմայով ու հայտարարության նախագիծ ներկայացրել։ Սաղթելյանը տեղեկացրեց, որ իրենց առաջարկած լուծումները տեղ են գտել տվյալ հայտարարությունում, բայց քննարկումից տպավորություն է ստացել, որ ՔՊ-ն դեմ կքվեարկի այդ հայտարարությանը։
«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ երկիրը գտնվում է մի ուժի ձեռքում, որը շարունակելու է զիջել։ Մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ, որ իրականում սահմանազատման ևահմանագծման աշխատանք չկա՛ իրականում Հայաստան-Ադրբեջան բանակցություններ չկա՛։ Կա՛ Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող կապիտուլացիոն պահանջներ, որոնց այս իշխանությունը մտադիր է առնվազն տեղիք տալ և գնալ նոր կապիտուլյացիայի» ,-նշեց ընդդիմադիր գործիչը։
Սաղաթելյանի գնահատմամբ՝այն քաղաքական գիծը, որ իրականացնում է այս մահաբեր իշխանությունը, բերելու է նոր կորուստների և նոր պատերազմ։ Սրանք իրենց պահվածքով՝ լեգիտիմացնում են Ադրբեջանի առաջիկա ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ։
Մանրամասն՝ տեսանյութում