կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 14:25
Քաղաքական

Բագրատյանը՝ իր և վարչապետի «հանդիպման» մասին

Բագրատյանը՝ իր և վարչապետի «հանդիպման» մասին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու և իր՝ ԿԲ նախագահ նշանակվելու մասին տեղեկություններին: Այս առնչությամբ նա համացանցի իր էջում գրել է. «Մամուլը լեցուն է իմ ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին «տեղեկատվությամբ», ուր իբր թե քննարկվել է իմ ԿԲ նախագահ նշանակվելու հարցը: Հետաքրքիրն այն է, որ իմ այդ «հանդիպման» մասին առաջին անգամ եմ լսում, իսկ ԿԲ-ին խորհուրդ կտայի գործնական եզրակացություններ անել իմ քննադատությունից եւ փորձել կատարել Սահմանադրությամբ եւ օրենքներով իր վրա դրած պարտականությունները»:

 

Տեղեկացնենք նաև, որ մինչ Բագրատյանի համացանցային  գրառումը, Yerkir.am-ը փորձել էր անձամբ նրանից ճշտել՝ եղե՞լ է նման հանդիպում: ՀԱԿ պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը զարմացած է, որ նման տեղեկություններ են շրջանառվում, նաև ասաց, որ նման հանդիպում չի եղել: