|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է հարկային նոր օրենսգիրքը: Հարակից զեկուցող` ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նախ նշեց, որ «աղբի մակարդակի» հարկային օրենսգիրք է բերվել, որում կոնցեպտուալ լուծումները համարյա բացակայում են, մի դեպքում վճարն անվանված է հարկ, մյուս դեպքում հարկն է անվանված վճար:
«Ի՞նչ է լինելու այս փաստաթղթի ճակատագիրը, ո՞նց ենք նայելու մարդկանց աչքերին սա ընդունելուց հետո, եթե քաղաքական մեծամասնությամբ պետք է քվեարկեք կողմ: Քվեարկեք, մենք էլ տուն կգնանք: Այս հարկային օրենսգրքով վատ հարկային համակարգը դառնում է ավելի վատը: Էսպես ասեմ՝ փոքրիկ վատ հեղափոխությունիկ է»,- ասաց պատգամավորը:
Վարդան Այվազյանը հորդորեց չծայրահեղացնել գնահատականները, որովհետև հարկային նոր օրենսգրքի վրա երկար են աշխատել, և սա նաև օրենքի պահանջ է: