կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-01 13:37
Իրավական

Բագրատյանը` իր հասցեին հնչած մեղադրանքների մասին

Բագրատյանը` իր հասցեին  հնչած մեղադրանքների մասին

Վերջերս մամուլում քննադատական խոսակցություններ էին շրջանառվում Վայոց ձորի նախկին մարզպետ, Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանի անվան շուրջ:

 

Մասնավորապես` «Ժամանակը» գրել էր,  որ Սերգեյ Բագրատյանն իր պաշտոնավարման տարիներին յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքը: Թերթը գրել էր, որ փաստի առթիվ արդեն քրգործ է հարուցվել, եւ այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի հափշտակության շուրջ 10 միլիոն դրամի յուրացումը:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ ցուցակի 4-րդ համարը հերքեց այդ լուրը: Ըստ նրա` իրականում նման երևույթներ չեն կարող լինել:

 

«Այն, ինչ նկարագրված է մամուլում, բացարձակ ապատեղեկատվություն է, սա տիպիկ սև PR-ի օրինակ է»,- նշեց նա և հավելեց, որ այն մարդիկ, ովքեր կանգնած են դրա հետևում չեն կարող քաղաքական գործիչներ լինել: «Նման խոսակցությունները բումերանգի էֆեկտ ունեն, դրանք հարիր չեն հայ հանրությանը»,- հավելեց Բագրատյանը: