|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Հրապարակը» գրում է․ ԱԺ հերթական նիստերից առաջ՝ երեկ երեկոյան, ՔՊ խմբակցությունը նիստ է անցկացրել եւ քննարկել օրակարգային հարցերը, հատկապես կենտրոնացել է օրակարգում ընդգրկված սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի վրա։ Իշխանական ֆրակցիայի ղեկավարությունը պատգամավորներին հրահանգել է հնարավորինս մատչելի եւ ընդդիմության թեզերը ջախջախող ելույթներ պատրաստել, որ հանրությանը համոզենք, թե այդ կանոնակարգի ընդունումից են կախված մեր պետության սուվերենությունն ու անվտանգությունը։
Այդուհանդերձ, ՔՊ-ի ներսում մտահոգություններ են հնչել՝ ինչո՞ւ ենք շտապում, եւ եթե Բաքուն, այդուհանդերձ, չվավերացնի կանոնակարգը, իսկ ՀՀ խորհրդարանը դա անի առաջիկա օրերին, ի՞նչ է լինելու հետո: Շարքերին հանգստացրել են, որ ոչ մի բան էլ չի լինի, քանի որ կանոնակարգն ուժի մեջ է մտնելու կողմերի միջեւ փոխանակումից հետո։