կարևոր
3664 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-12 09:43
Քաղաքական

Սա հերթական նողկալի ստախոսն է․ Հրանտ Բագրատյանը՝ Վահագն Ալեքսանյանի մասին

Սա հերթական նողկալի ստախոսն է․ Հրանտ Բագրատյանը՝ Վահագն Ալեքսանյանի մասին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է.

«Արդեն բան ու գործ չունենք զբաղված ենք պատգամավոր ՔՊ-ականների ստերը "լուսաբանելով"։ Հիմա էլ ոմն Վ.Ալեքսանյան նստած հայտարարում է, որ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ տարածքում չէր։ Վկայակոչում է 2010-ին ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Սովորական քաղաքացու համար դա ազդեցիկ է։ Արա դե նախկիններն են տվել, մտածում են, հեսա էս տղեն օրենքն էլ ա նշում։ Մինչդեռ գործ ունենք սովորական ա լյա նիկոլ բլեֆի հետ։ Այդ փոփոխություններով պարզապես ճշտված են համայնքների և մարզերի ներքին սահմանները։ Դրանք ոչ մի կապ չունեն արտաքին սահմանի հետ։ Գորիս-Կապանը միջպետական ճանապարհ է և չէր կարող դիտարկվել Սյունիքի մարզի կամ որևէ համայնքի կազմում։ Այդ ճանապարհի կառուցման համար ՀՀ Նախարարների խորհուրդը հողահատկացում է կատարել։ ՀՀ Նախարարների խորհուրդը չէր կարող հողահատկացում կատարել Ադրբեջանական ԽՍՀ տարածքում։ Արխիվներից հանեք և ի ցույց դրեք այդ որոշումը։ Այլապես սա հերթական նողկալի ստախոսն է։ 2020-ի դեկտեմբերի 18-ին ձեր իշխանության մեկ այլ նողկալի ներկայացուցիչ պաշտպանության նախարար Վ.Հարությունյանը (ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպան) արձանագրություն է ստորագրում, որով Գորիս-Կապան-ճակատեն ճանապարհն ու նրան հարող տարածքները հանձնվում են Ադրբեջանին՝ ըստ Google-maps-ի (որին դրանից 2 տարի առաջ Ադրբեջանը դոնորություն էր արել)։ Այս պարոնին շաաատ էին վախեցրել նաև Ադրբեջանի ՊՆ սպառնալիքները։ Ահա սա է ճշմարտությունը, այլ ոչ թե վարչատարածքային բաժանման մասին օրենքի թերությունները»։