|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հրապարակը» գրում է․ ՔՊ վարչությունն առաջիկա նիստերից մեկում մտադիր է քննարկել խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, մասնավորապես՝ որոշ ՔՊ-ականների վարքը։ Խոսքը Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի եւ Հովիկ Աղազարյանի ընդհարման մասին է, երբ Քյարամյանն ակնարկեց, թե պատգամավորը փորձել է միջամտել քրեական վարույթին, իսկ պատգամավորը հայտարարեց, որ կալանքը ճնշման միջոց են օգտագործում, եւ պահանջում էր ասել, թե ով է իր որդու համար միջնորդել, հակառակ դեպքում` դա խորհրդարանում պետք է հետեւանքներ ունենա։
Բացի այդ, որոշ ՔՊ-ականներ էլ դաստիարակչական ելույթներ ունեցան ամբիոնից` Քյարամյանին ուղղված։ ՔՊ-ում որոշել են նրան եւս կանչել բացատրության: Աղազարյանին անցած հինգշաբթի Վերահսկող հանձնաժողովն արդեն «հարցաքննել» է եւ պարզաբանումներ պահանջել, թե ինչու է «արա»-ով խոսել ուժային կառույցի ղեկավարի հետ, մյուս հարցերն էլ վարչությունն է քննելու։