|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լայն կոնսոլիդացիա ապահովող համապետական ցուցակով: «Ստեղծում ենք յուրովի դաշինք, որտեղ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների անդամները, ինչպես նաև այն բոլոր անկուսակցական անհատները, որոնք մեր գաղափարակիցն են և կիսում են մեր առաջ քաշած քաղաքական պլատֆորմը»,- ասաց նա:
Մեր հարցին՝ Հրանտ Բագրատյանը իրենց ցուցակի երկրորդ համա՞րն է լինելու, Խաչատրյանն արձագանքեց. «Մեր միասնական ցուցակը գլխավորելու է Խաչատուր Քոքոբելյանը, իսկ Հրանտ Բագրատյանը կլինի մեր ցուցակի վարչապետի թեկնածուն»:
Խաչատրյանը նաև նշեց, որ Անահիտ Բախշյանը կլինի ցուցակի առաջին կին թեկնածուն, իսկ ահա համամասնական և ռեյտինգային ցուցակները առաջիկայում պարզ կլինեն և 16-ին արդեն կներկայացնեն ԿԸՀ:
Yerkir.am-ի տեղեկություններով ցուցակում կլինի նաև Ստյոպա Սաֆարյանը, ով հարթել է տարաձայնությունները «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ և ամենայն հավանականությամբ կլինի ցուցակի երրորդ համարը: