Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը Վրաստանի խորհրդարանում հնարավոր է արտահերթ նիստ տեղի ունենա, որը կհրավիրվի նախագահ Մարգվելաշվիլի կողմից՝ նախկինում իշխող` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պահանջով: Ընդդիմությունը պահանջում է բացատրել լարիի անկման և մասշտաբային ճգնաժամի սկսման պատճառները. գրում է Независимая газета-ն:
Հոդվածը կրճատումներով՝ ստորև:
«Վրաստանի հանրության շրջանում այժմ ավելի հաճախ են խոսում արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացման մասին. «Վրացական երազանքը» կորցնում է երկիրը ղեկավարելու ունակությունը:
Վրաստանում իրավիճակն, իրոք, վատացել է: Ազգային արժույթն արժեզրկվում է, գներն աճում են, և առանց այն էլ ոչ հարուստ բնակչությունն աղքատանում է: Իշխող «Վրացական երազանքի» գործունեությունը երկրում ավելի հաճախ բնութագրվում է որպես անգործություն:Ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Միացյալ ազգային շարժում»-ը:
Բիձինա Իվանիշվիլիի նախկին խորհրդական, հայտնի փորձագետ Գիա Խուխաշվիլին ենթադրում է, որ իրավիճակը շարունակելու է վատանալ: «Վրաստանը կախում ունի ներմուծումից, և լարիի փոխարժեքի անկումը բացասաբար է ազդելու ընկերությունների վրա, նրանք ստիպված կլինեն բարձրացնել գները»,- ասել է նա:
Իսկ հակաճգնաժամային միջոցներ իշխանությունը չի ձեռնարկում: Բացի այդ` լուրեր են պտտվում, որ վրացական պետության առաջին դեմքերի միջև հարաբերությունները շատ լարված են: Բանը հասել է նրան, որ վարչապետը, խորհրդարանի նախագահը և նախագահը գրեթե չեն շփվում միմյանց հետ: Նման պայմաններում գնալով ավելի մեծ է դառնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությունը:
Որոշ ասեկոսեների համաձայն՝ նման սցենարի կողմնակից է նաև Բիձինա Իվանիշվիլին, ով խիստ հիասթափված է «Վրացական երազանք»-ից»: