կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-24 11:25
Աշխարհ

Հայաստանը կշրջանցի շրջափակումը, Իրանը՝ պատժամիջոցները. Независимая газета

Հայաստանը կշրջանցի շրջափակումը, Իրանը՝ պատժամիջոցները. Независимая газета

Երևանն ու Թեհրանը պատրաստվում են առևտրային կոմբինացիաների` Իրանը Հայաստանին կօգնի շրջանցել թուրք-ադրբեջանական շրջափակումը, Հայաստանն Իրանին՝ պատժամիջոցները: Այդ մասին գրում է Независимая газета-ն՝ նշելով, որ կողմերի միջև ակտիվացել են Հայաստան իրանական գազ մատակարարելու շուրջ բանակցությունները:

 

Թերթը վկայակոչում է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսիի հայտարարությունն այն մասին, որ միջկառավարական հանձնաժողովն ուսումնասիրում է Հայաստանով Արևմուտք իրանական գազի տարանցման հնարավորությունը:

 

Թերթը, հիմնվելով փորձագետների խոսքերի վրա, նշում է, որ կոնկրետ գազային ավելի լայն համագործակցությունն առաջիկայում անհնարին է, ինչը կապված է ֆինանսական բարդությունների հետ:

 

«Ֆինանսական բեռը հիմնականում Թեհրանի վրա կընկնի, իսկ երկիրն Արևմուտքի պատժամիջոցների արդյունքում զրկվել է «ազատ փողերից»,- ասում է իրանագետ, «Նորավանք» ռազմավարական հետազոտթյունների հիմնադրամի տնօրենի տեղակալ Սևակ Սարուխանյանը:

 

Իրանագետը նշում է, որ իրատեսական է համարվում Հայաստան - Իրան երկաթգծի կառուցման նախագիծը: Սակայն, միաժամանակ, խոսվում է նաև ադրբեջանա-իրանական երկաթգծի մասին, որն Իրանին հնարավորություն կտա արդեն առանց Հայաստանի դուրս գալու Վրաստանի և Ռուսաստանի նավահանգիստներ:

 

Առավել իրատեսական է, ըստ Սարուխանյանի, համարվում նաև երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը: Սակայն այստեղ էլ խնդիրներ կան՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ կապված: Ըստ իրանագետի՝ դեռևս պատժամիջոցների ռեժիմի տակ գտնվող Իրանին դա հնարավորություն կտա ազատականացնելու առևտրա - տնտեսական հարաբերություններն անմիջական հարևանների հետ: