Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտիրոս Աշըկյանի վկայությունը
1927 թ., Հալեպ
Մարտիրոս Աշըկյանը ծնվել է Հայոց ցեղասպանությունից տարիներ անց` 1927-ին, Հալեպում: Նա պատմում է, թե ինչպես է աշխատանքի բերումով մի օր հանդիպել մի արաբ բեդուինի, որն էլ նրան ուղեկցել է դեպի Հայոց Քարայրը: Բեդուինը պատմել է, թե ինչպես են թուրքերը Դեր Զորն անցնելուց հետո ողջ մնացած 40.000 հայի հավաքել այդ քարայրում ու այրել:
«Ես` Մարտիրոս Աշըկյանս, ծնված եմ 1927-ին Հալեպի Զեյթունխան քեմփին մեջ, երբ առաջին գաղթականության ժամանակ Հայոց ցեղասպանությունեն ողջ մնացածները ոտքով քալելով հասել էին Հալեպ և բնակություն հաստատել այնտեղ:
1948-ին ես աշխատում էի «Սիրիըն Փեթրոլյում քոմփանիին» մեջ. Փալմիրայի մոտ` Դալլաա անապատում փեթրոլի հոր կփորեինք:
Ադ քեմփին մեջ աշխատած ատեննիս, ան տեղի արաբ պահակը կուգար ջուր տանելու: Ես և զեյթունցի Նորաշխարհյան Գառնիկը, որը Երջանիկին տղան էր, միշտ կտեսնայինք հոնտեղանքը պզտիկ աղջիկներ` արաբի հագուստներով, բայց` կապույտ աչքերով, դեղին մազերով: Անոնք կուգային կնայեին, թե ինչպես ենք մենք աշխատում:
Օր մը ադ արաբ պահակը ադ աղջիկներուն ըսավ արաբերենով. – Մի՛ ամչնա՜ք, մոտեցե՛ք, ասոնք ձեր քեռիներն են:
Մենք անոնց հարցրեցինք. – Ձեր մայրերը ո՞ւր են:
Հաջորդ օրը անոնք բերին իրենց մորը: Նիհար գեղեցիկ դեմքով, մազերը` դեղին, աչքերը` կապույտ, հազիվ 40 տարեկան կին մը: Մենք արաբերենով հարցուցինք. – Դուն հայ ըլլալդ ինչպե՞ս կհիշես:
– Միայն կհիշեմ` խբըզին (արաբ.) «հօց» (հաց – Զեյթունի բարբառ) կըսեինք, ըլմայը (արաբ.)` «ճէօր» (ջուր – Զեյթունի բարբառ) կըսեինք:
Մենք իր խոսած հայերեն բարբառեն հասկցանք, որ զեյթունցի է: Հարցուցինք. – Ո՞ւր կապրեիք:
– Մենք Զեյթունի մեջ Ծովք ունեինք` ձոր էր, մեջը ջուր կար:
– Ծնողքիդ անունը կհիշե՞ս:
– Դովլաթյան էր:
Մենք հաստատ գիտցանք, որ ան հայ է և զեյթունցի:
Հետո մեզ տարին Դաքքայի աջ կողմը դեպի Թըթմորի ճամփան, Դալլաա անունով դաշտ մը կար հոն, հոն ալ հոր փորեցինք: Հետո մեզ տարին Ջեզիրէի կողմը:
1950-ին հոն անգլիացիները քեմփ շինեցին, մեզ ալ հոն փոխադրեցին, դեպի Խաբուր գետի արևելյան կողմը 45-50 մայլ Իրաքի սահմանին մոտ` Ջեբել Սինջար չհասած: Ան Իրաքի մեջ է, մաս մըն ալ Սուրիո մեջ է: Մեր քեմփին անունը «Հունահուէզիէ» էր: Ամեն օր կերթայինք հոն փեթրոլի հոր փորելու: Անգլիական «Էս Բի Սի ընկերությունը» մեզի լանչ` ուտելիք ճաշ կբերեր: Մենք կուտեինք, կկշտանայինք, մնացածը հովիվ բեդվիներուն կկանչեինք, որ ուտեն: Անոնք արաբ գնջուներ էին. Ջաբբուրի կըսեին ադ ցեղախմբին: Մենք իրենց լեզվով իրենց կկանչեինք. «Եաուել հենհեն հո՜ հո՜ (Եկե՜ք հոս)»:
Օր մը արաբ հովիվ մը եկավ, սկսավ ուտել մեր ձգած կերակուրը: Մենք ըսինք.
– Ո՞ւր են քո ոչխարները:
– Հոս, շատ մոտ են, – ըսավ, – Ուարա Նուգրըթ էլ Արման (Հայոց Քարայրը – արաբ.) ետևի կողմն են ոչխարներս:
Մենք հետաքրքրվեցինք, ըսինք. – Մեզի ցույց տուր ադ տեղը:
Ես ու ընկերս արաբին հետ գացինք, մոտավորապես մեկ մայլի չափ հեռու էր մեր աշխատած տեղից, Ջըսըր Շեդդադիե, Խաբուր գետին վրա, դեպի Իրաք տանող կամուրջին մոտ` Չիբիսի կըսեին, քանի որ ժամանակին գերմանացիները փորել էին, որ փեթրոլ հանեն, բայց երբ Երկրորդ համաշխարհային պատերազմին Գերմանիան պարտվեց, անոնք, կիսատ ձգած, գնացել էին: Մենք շարունակեցինք անոնց կիսատ ձգած գործը:
Մենք երկու հոգով, ձեռքի լամպով, գացինք, տեսանք, որ քարայր է, մութ է: Ես հետս տոպրակ մը առած էի:
Արաբը ըսավ. «Մենք միշտ կմտանք աս քարայրը, ոսկի ապարանջան, ոսկի ակռաներ, ուրիշ զարդեր կգտնանք, դուրս կելլանք»:
Ուրեմն, մենք գացինք 50-60 մետր ավելի ներս, 10-15 մետր տրամագծով փոս մըն էր: Մեկ կողմը քարայր էր. դեպի Խաբուր գետի կողմը քարայրը կշարունակվեր»:
Աղբյուրը՝ armeniangenocide100