կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-11 17:33
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարան մեր երեխեքին մատաղի տվին․ լարված իրավիճակ կառավարության դիմաց

Տարան մեր երեխեքին մատաղի տվին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակցող քաղաքացիներից մեկը, ում որդին անհետ կորած է։

Նա նշեց, որ Գորիսից է․ հոկտեմբերի 25-ին Ֆիզուլիի տարածքից 7 հոգի են փրկվել, մեկ տասնյակից ավելի վիրավորներ կան։ Նա խոսել է վիրավորների և 7 հոգի փրկվածների հետ։ Մինչև հիմա անորոշության մեջ է։

«Նոյեմբերի 15-ին Կարմիր խաչ ենք մտել ու նախարարություն, քարտեզով ցույց տվել տեղը։ Նոյեմբերի 20-ին Ստեփանակերտում եմ եղել, Գորիսից 36 հոգի տեղափոխել են, ցրել են տարբեր մորգեր։ 6 հոգի մինչև Նոր տարի են հողին հանձնել։ Անճանաչելի են եղել, հնարավոր է՝ իմ տղան մեջը լինի։ Եթե զոհված է՝ տվեք ոսկորները, եթե գերիների մեջ է, գոնե իմանանք՝ գերիների մեջ է»,-ասաց քաղաքացին։

Նա մտահոգություն հայտնեց, որ այսօր Գորիսից մինչ Շուռնուխ մենակ թուրքն է կանգնած ռուսի հետ, և միայն Շուռնուխում են հայ գյուղացիներ կանգնած։

Նա արցախյան առաջին պատերազմին էլ է մասնակցել, ասում է՝ իր համար տարբերություն չկա՝ նախկին ու ներկա, բայց ներկա իշխանավորների տղերքը չէին կարող զոհվել, կարող են միայն իրենց սեփական կազինոներում «կայֆավատ ըլնեն»։

Մեկ ուրիշ ցուցարար հայտարարեց, որ հոկտեմբերի 10-ից հետո ոչ մեկն իր երեխուն չի տեսել, պատկան մարմինները տեղյակ են եղել, բայց երեխեքին չեն հանել շրջափակման միջից։

Մանրամասն՝ տեսանյութում․