|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Երևան քաղաքի երթևեկությունը գտնվում է կաթվածահար վիճակում։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:
«Քաղաքը օրվա ցանկացած ժամին ու հանգստյան այս ժամանակահատվածում խցանված է։
Քաղաքային «իշխանություն» ինքնահռչակվածները՝ ստելով քաղաքացիներին, որ կարմիր գծերի վճարը թանկացնելով 13 անգամ ամբողջությամբ կբեռնաթափեն քաղաքը։
Ստեցին ու քաղաքացիներից «քերեցին» 2 մլրդ 100 մլն դրամ, իսկ քաղաքը էլ ավելի խրվեց խցանումների մեջ։
Սեպտեմբերի 1-ից ականատեսը կլինենք քաղաքում տոտալ երթևեկության կոլապսային վիճակի։
Պոզով-պոչով կոռուպցիոն կենդանին ապրում է իր ծաղկուն դարաշրջանը»,- գրել է նա: