|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից կիրառվող պատժամիջոցները ճանաչել մարդկության դեմ հանցագործություն:
«Ժամանակն է անմարդկային պատժամիջոցները, որոնք սահմանել են ԱՄՆ-ն ու նրա հանցակիցները, մարդկության դեմ հանցագործություններ ճանաչել։ Պատժամիջոցների ենթարկված երկրները պետք է համակարգեն ջանքերը՝ միասնական և համատեղ արձագանքման միջոցներ մշակելու համար»,-գրել է Արաղչին Х սոցցանցի իր էջում։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթն է սահմանել։ Նոր պատժամիջոցները վերաբերում են ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կապված են Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի որդու՝ Մոհամմեդ Հոսեյն Շամխանիի հետ: