կարևոր
907 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-12 15:57
Աշխարհ

Իրանը երբեք չի ողջունել հարևան երկրներում օտարերկրյա ուժերի հայտնվելը․ Ֆաթիմա Մոհաջերանի

Իրանը երբեք չի ողջունել հարևան երկրներում օտարերկրյա ուժերի հայտնվելը․ Ֆաթիմա Մոհաջերանի

Իրանական որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում «Զանգեզուրի միջանցքի» մասին տեղեկությունը ներկայացվում է աղավաղված տեսքով և մեկնաբանվում է որպես Իրանի կողմից իր հյուսիսային սահմանները կորցնելու փաստ։ Այս մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին։

Նա ընդգծել է, որ Իրանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանում կայունության վերականգնմանը, պետությունների տարածքային ամբողջականության պահպանմանը և նրանց ինքնիշխանության պաշտպանությանը։

Մոհաջերանին հավելել է, որ Իրանը երբեք չի ողջունել հարևան երկրներում օտարերկրյա ուժերի հայտնվելը։ Իրավիճակը մշտական վերահսկողության տակ է։ Նրա խոսքով՝ լավագույն լուծումը հենց տարածաշրջանի ուժերով կայունության ապահովումն է։