Փոխարժեքներ
13 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) «Հետք»-ի հրապարակման հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործ է հարուցել և որոշել Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի նկատմամբ 300 հազար դրամի չափով վարչական տույժ կիրառել։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
2021-ի փետրվարին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի օգնական Գեղամ Ջիլավյանը հիմնադրել է «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ։ 2022-ի օգոստոսի 5-ին Նոյեմբերյան համայնքի ավագանու արտահերթ նիստում, համայնքի ղեկավարի առաջարկով, ավագանին որոշել է համաձայնություն տալ և Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոց թիվ 39 հասցեում 296 քմ մակերեսով տարածքը վարձակալական հիմունքներով տրամադրել «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ին։ Տարածքը տրամադրվել է 4 տարի ժամկետով՝ ամսական 70,000 դրամ վարձավճարով։ Որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 15 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավարը։
2025-ի փետրվարի 17-ին, հիմք ընդունելով ավագանու՝ պայմանագրում փոփոխություն կատարելու որոշումը, համայնքի ղեկավարը որոշել է Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Ջի Գարաժ» ՍՊԸ-ի միջև 2022թ. հոկտեմբերի 31-ին կնքված պայմանագրում վարձակալության ժամկետը դարձնել 25 տարի: Մինչ այս որոշումը՝ 2024-ի դեկտեմբերին, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին՝ Վահագն Աղաբաբյանը, նշանակվել էր «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ի տնօրեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: