Փոխարժեքներ
13 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Սամվել Կարապետյանի գործն ակնհայտորեն քաղաքական գործ է։ Ցանկացած դատավարություն, որ այստեղ տեղի է ունենում կարող է համադրելի լինել շոու դատավարության, ցուցադրական դատավարության։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Հայ ժողովրդին պետք է ծանրագույն անհանգստություն պատճառի նմանօրինակ դատավարությունը, որը նախաձեռնվել է Գլխավոր դատախազի կողմից, որը սերտ կապեր ունի վարչապետի աշխատակազմի հետ։ Ըստ ամենայնի՝ Գլխավոր դատախազը մեղադրանքը հարուցել է՝ հիմնվելով օգտագործված բառերի սխալ մեկնաբանության վրա։ Այն փաստը, որ սա չի շտկվել և այս անձնավորությունն ազատ չի արձակվել՝ ինքնին ցնցող է, քանի որ ակնհայտ է, որ օգտագործված բառերի հիման վրա ակնհայտորեն չի կարելի հանգել եզրակացության, որ Գլխավոր դատախազի առաջադրված մեղադրանքում է։ Պարզապես անընդունելի կլինի, եթե դատարանում այդ մեղադրանքը հիմնավոր ճանաչվի։ Ուրեմն ուրիշ ինչպե՞ս սահմանել քաղաքական գործը կամ շոու դատավարությունը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս քրեական հետապնդման մեջ ակնհայտորեն երևում է կառավարության հետքը։
Ամստերդամը կասկած հայտնեց, որ երկրի վարապետը ոչ ճիշտ է լսել իր վստահորդի արտահայտած բառերը։ «Դրանից հետո նա ասել է բառեր, որոնք սպառնացող են և վիրավորական, որոնցից բխում է, որ նա պետության ողջ իշխանությունը գործադրելու է պարոն Կարապետյանի նկատմամբ։ Ազատ, ժողովրդավարական հասարակությունում դա չլսված բան է։ Աննորմալ է նաև Գլխավոր դատախազի ներգրավվածությունն այս գործին։ Աննորմալ է նաև ձերբակալման բնույթը, երբ մեծ թվով ոստիկաններ են կիրառվում երկրի խաղաղասեր բարեգործի նկատմամբ։ Դա անընդունելի է, աղաղակող, ամոթաբեր և ոչ բարոյական։ Ո՞ր երկրում կարելի է գնալ անհատի հետևից, երբ նա դեռ նույն առավոտյան է ավարտել իր հոր հուղարկավորությունը։ Ինչպիսի ցնցող վարքագիծ մի հասարակությունում, որը հաճախ միավորված է կրոնով»,-ասաց իրավապաշտպանը։
Մանրամասն՝ տեսանյութում։