կարևոր
406 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-12 13:57
Հասարակություն

Վկան, ով խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը ազատության մեջ է, իսկ Նարեկ Սարգսյանը 3 տարի և ավել ազատազրկված․ փաստաբան

Այսօր տեղի է ունեցել Նարեկ Սարգսյանի գործով փաստաբանների մամուլի ասուլիսը։

Հիշեցնենք, որ տուժողի՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին հայտնաբերվել է 2022 թ. մայիսի 5-ին՝ Երևանի բնակարաններից մեկում՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի նախկին ղեկավարի որդին է, որն, ըստ մեղադրանքի, խեղդամահ է արել կնոջը։ Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի դեպքին։ 

Փաստաբանները նշում են, որ այս ասուլիսը հրավիրել են, քանի որ դատական համակարգում այլընտրանքային արդար դատաքննություն հնարավոր չէ ստանալ․ նախաքննության փուլից մինչև առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում շարունակվում են շղթայական խախտումները։ 

Փաստաբանը պատմում է, որ դատաքննության ընթացքում անսպասելի կերպով մի վկա դատարանում հայտարարել է, որ սպանությունը ինքն է կատարել․

Վկան հայտնում է, որ հանդիսանում է Նարեկ Սարգսյանի հեռու բարեկամը, դեպքից մի քանի օր առաջ գաղտնի կերպով մտել է Նարեկ Սարգսյանի ավտոմեքենայի սրահ և գողացել բանալին։

Վկան երկու նիստ շարունակ մանրամասն նկարագրում է դեպքը, խոստովանում նաև գողություն կատարելը․

«Ոսկյա զարդեր է գողացել, մոտ 700 հազար դրամի վնաս է հասցրել, իրական ոսկյա զարդերը վաճառել է, իսկ բիժուտերիան թող,  տուժողի դրամապանակը և ID քարտը մինչ օրս իր մոտ է»,- նշում է փաստաբանը։

Վկան փորձել է դատարանում ներկայացնել գողոնը, բայց դատարանը մերժում է մեր միջնորդությունը, որ գողոնը ներկայացվի զննութան, իսկ վկան հանգիստ հեռացել է։

Փաստաբանի գնահատմամբ, այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Նարեկ Սարգսյանը 3 տարի և ավել անազատության մեջ է, իսկ վկան, ով խոստովանել է սպանությունը, ազատության մեջ է։

Նա նաև ընդգծում է, որ դատավորի կողմից կալանքի հիմքերի փոփոխությունը կասկածելի է։

Մանրամասն՝ տեսանյութում։