կարևոր
1090 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-12 22:19
Հասարակություն

Civic.am-ը փորձել էր Մայր Աթոռի տարածքը ներկայացնել որպես լքված և անմշակ. Մուշեղ Սրբազանը հստակեցրել է այգու բարեկարգման աշխատանքների մասին

Civic.am-ը փորձել էր Մայր Աթոռի տարածքը ներկայացնել որպես լքված և անմշակ. Մուշեղ Սրբազանը հստակեցրել է այգու բարեկարգման աշխատանքների մասին

ՔՊ-ին պատկանող լրատվամիջոցը՝ Civic.am-ը, տեսանյութ էր հրապարակել Մայր Աթոռին պատկանող Էջմիածնի քաղաքային այգու վերաբերյալ՝ ներկայացնելով, իբր, Էջմիածնի բնակիչները զուրկ են կանաչապատ տարածքներում իրենց հանգիստը վայելելու հնարավորությունից։

Իրականում, Մայր Աթոռում իրականացվել են կանաչապատման հսկայածավալ աշխատանքներ։

Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հստակեցրել է այգու բարեկարգման աշխատանքների ժամկետներն ու հետաձգման պատճառները։