Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Այսօր տեղի է ունեցել Նարեկ Սարգսյանի գործով փաստաբանների մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք, որ տուժողի՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին հայտնաբերվել է 2022 թ. մայիսի 5-ին՝ Երևանի բնակարաններից մեկում՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի նախկին ղեկավարի որդին է, որն, ըստ մեղադրանքի, խեղդամահ է արել կնոջը։ Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի դեպքին։
Փաստաբանները նշում են, որ այս ասուլիսը հրավիրել են, քանի որ դատական համակարգում այլընտրանքային արդար դատաքննություն հնարավոր չէ ստանալ․ նախաքննության փուլից մինչև առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում շարունակվում են շղթայական խախտումները։
Նարեկ Սարգսյանը սովորական քաղաքացի չէ․ նա երիտասարդ է, ով վայելել է իր համայնքի և մարզի սերն ու հարգանքը, ինչը փաստում են նրա ստացած շուրջ 8000 ձայները։ Այդ ձայները, փաստաբանների խոսքով, արձագանք են եղել ոչ միայն արդարադատության բացակայությանը, այլև նրա կերպարին։ Այս խնդրով դիմումներ են ուղղվել գլխավոր դատախազին, վարչապետին, արդարադատության նախարարին և Բարձրագույն դատական խորհրդի նախագահին։
Նրա դեմ առաջադրված մեղադրանքը՝ կնոջը առանձնակի դաժանությամբ, երեխայի աչքի առաջ սպանելու մեջ, փաստաբանները կասկածի տակ են դնում և մատնանշում են մի շարք քննության խախտումներ․
1. Դեպքի վայրի զննության թերություններ
• Քննիչը մուտք է գործել բնակարան, սակայն գողության վարկածը չի քննվել։
• Չի հրավիրվել փորձագետ կամ կրիմինալիստ, մատնահետքեր չեն վերցվել։
• Չեն ստուգվել կոշիկի հետքերը, թեև եղանակը անձրևային էր և հնարավոր էր դրանք հայտնաբերել։
• Զննությունը եղել է մակերեսային, առանց մանրակրկիտ փորձաքննության։
2. Դիակի դատաբժշկական փորձաքննության խնդիրներ
• Փորձագետին տրամադրվել է միայն դիակը, առանց դեպքի վայրի զննության նյութերի կամ վկաների ցուցմունքների։
• Եզրակացությունը թերի է և բազմիցս միջնորդված կրկնակի կամ հանձնաժողովային փորձաքննությունները չեն նշանակվել։
3. Տեսախցիկների հետ կապված խնդիրներ
• Շենքը երկու մուտք ունի, բայց քննիչը առգրել է միայն մեկ մուտքի տեսախցիկների ձայնագրությունները։
• Երկրորդ մուտքի տեսագրությունները չեն վերցվել, չեն զննվել և չեն առգրավվել։
4. Մանրաթելային փորձաքննության հակասություններ
• Նարեկ Սարգսյանի երկու շապիկն ու երկու տաբատը համընկել են տուժողի հագուստների թելային կազմի հետ, ինչը, ըստ փաստաբանների, անտրամաբանական է և առաջացնում է հարցեր՝ արդյոք նա կես ժամը մեկ հագուստ է փոխել։
• Փորձագետը նաև հաստատել է, որ թելերի փոխանցումը հնարավոր է, եթե երեխան գրկի մորը, ապա հորը, ինչը կարող է բացատրել համընկնումները։
Փաստաբանների պնդմամբ՝ այս բոլոր հանգամանքները ցույց են տալիս, որ քննությունն իրականացվել է թերի, կողմնակալ և առանց անհրաժեշտ օբյեկտիվության, իսկ դատավարությունը չի ապահովում արդարության և թափանցիկության սկզբունքները, ինչի համար էլ 8000 քաղաքացիներ արդեն արձանագրել են արդարադատության բացակայությունը և բարձրաձայնել խնդիրը։
Մանրամասն՝ տեսանյութում։