կարևոր
670 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-13 10:25
Աշխարհ

Իսլանդիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Իսլանդիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Իսլանդիան ողջունել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

X-ում Իսլանդիայի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Իսլանդիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված կարևոր քայլերը, որոնք միտված են վերջ դնելու տասնամյակներ տևած հակամարտությանը։ Մեր գնահատանքի խոսքն ենք ասում երկու երկրներին ու Միացյալ Նահանգներին այս պատմական ջանքերի համար՝ ուղղված Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ապահովմանը»։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի Հռչակագրով նախատեսված ճանապարհը, որով Ադրբեջանը ուղիղ կապ է հաստատում Նախիջևանի և Թուրքիայի հետ, հայրենական և միջազգային բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ համարում են ոչ միայն միջանցք, այլև Մեծ թուրանի ստեղծման մահաբեր ուղի։ 

Նշված ցամաքային կապի ստեղծումը արհեստածին Ադրբեջանի ստեղծման օրվանից եղել է Թուրքիայի օրակարգում, սակայն ձախողվել է 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի, Լեռնահայաստանի (Սյունիք-Զանգեզուրի) հերոսական պայքարի, Սովետական Հայաստանի ստեղծման և 1922 թ. ԽՍՀՄ-ի կազմում ներառվելու, ի վերջո, Արցախյան նորօրյա գոյապայքարի, հաղթանակի ու հայ ժողովրդի շուրջ 30-ամյա արժանապատիվ ընթացքի պայմաններում։ 

Ներկայումս ՀՀ-ում իշխող օկուպացիոն և թրքահաճ ռեժիմի գոյության և հանցավոր գործունեության պայմաններում Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են արդեն առանց զենքի, «հայկական» իշխանության ձեռքով իրագործել Թուրքիայի և Ադրբեջանի միացման ու հայկական սեպի վերացման իրենց դարավոր ծրագիրը։