|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
«Ռոսատոմը» հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների ինտենսիվության աճի մասին։
Ատոմակայանի վրա հարձակումների թիվն աճում է ամբողջ ամսվա ընթացքում։ Անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնել են պետական կորպորացիայից:
Հստակեցրել են, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների զոհ են դարձել բնակիչները՝ երկու տղամարդ և թոշակառու կին։ «Ռոսատոմից» նշել են, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքի մշտական գնդակոծությունները կարող են հանգեցնել ծանր հետևանքների:
Հաղորդվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը այսօր՝ օգոստոսի 13-ի առավոտից զանգվածային հրետանային կրակ են բացել արդյունաբերական գոտու տարածքի և ատոմային էլեկտրակայանի հարթակին հարող օբյեկտների ուղղությամբ: