| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դեմ չէ Վարդան Օսկանյանի կուսակցության ստեղծվելուն: Նա այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց. «Սաղ աշխարհը բացել է, թող մի հատ էլ ինքը բացի, ի՞նչ անենք, մարդ ա, թող բացի»:
Դիտարկմանը, թե ասում են` Քոչարյանի հետ է բացելու այդ կուսակցությունը, Սարոյանը պատասխանեց. «Ում հետ ուզում ա, թող բացի»:
Հարցին` առաջիկա խորհրդարանում Ձեզ տեսնո՞ւմ եք, պատգամավորը պատասխանեց. «Եթե մեծամասնականը լիներ, ես կասեի: Քանի որ արդեն կուսակցությունն է որոշում, ումը կորոշի, թող նա էլ դառնա»:
Դիտարկմանը, թե ընդդիմության ներկայացուցիչները դրույթներ են ներկայացնում, որոնք իրենց համար ընդունելի չեն, օրինակ` ընտրացուցակների հրապարակում և այլն, Սարոյանն արձագանքեց. «Մեկ ա, ինչ ձևի ուզում եք, արեք, իրանք բողոքելու են: Լավ ձեն հավաքեցին, ուրեմն ամեն ինչ շատ լավ է: Հիմա մի բան` եթե դու գնաս, Սարոյանի փոխարեն ուրիշի ընտրես, քո ձեռն ո՞վ կբռնի: Դաժե ասում են` կաշառք տվին, չգիտեմ ինչ տվին: Տվին, վերցա, ոչ էլ ատկազ արա, համ էլ տնեցիքին օգուտ կտաս, բայց գնա էն ներսը ումը սիրում ես, ումը հավանում ես, նրան էլ ընտրի: Որ գնում, մտնում ես ընտրախցի մեջ, քեզ ո՞վ կարա ստիպի, կարա՞ս ասես»:
Պատգամավորն ասաց նաև, որ դեռ չի հասցրել կարդալ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: