Փոխարժեքներ
14 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Եվրոպացիներ` հանուն Արցախի» միջազգային կազմակերպության հայտարարությունը.
«Որպես «Եվրոպացիներ` հանուն Արցախի» կազմակերպություն, մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը Հարավային Կովկասում արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելուն։ Բայց, այնուամենայնիվ, խորապես մտահոգված ենք, որ Վաշինգտոնում կայացած վերջին հանդիպման ժամանակ հրապարակված խաղաղության հռչակագիրը պարունակում է էական բացթողումներ, որոնք կխաթարեն երկարատև կարգավորման հեռանկարները։
Իրական խաղաղության հասնել հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի/Արցախի բռնի տեղահանված հայերի իրավունքների և անվտանգության ապահովման։ Մենք կոչ ենք անում Եվրոպական Միությանը և դրա անդամ պետություններին ակտիվ և սկզբունքային դեր ստանձնել՝ ապահովելու համար, որ ցանկացած խաղաղության գործընթաց ներառի հետևյալ կարևոր դրույթները.
• Բաքվում անօրինական պահվող բոլոր հայ պատանդների և բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում։
• Արցախի հայերի հավաքական անվտանգ վերադարձի ապահովում միջազգային երաշխիքների ներքո։
• Հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պաշտպանություն Արցախում՝ միջազգային մոնիթորինգի միջոցով, ներառյալ արբանյակային մեխանիզմները, որպեսզի կանխվեն դրանց ոչնչացումը։
Մենք նաև խորը մտահոգություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետ ձևաչափի լուծարման վերաբերյալ, որը տասնամյակներ շարունակ ապահովել է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված գործառույթ։
Դրա բացը վտանգավոր հետևանք կունենա, որը պետք է լրացվի ուժեղ և երաշխավորված միջազգային մեխանիզմներով։
Այս համատեքստում մենք վճռականորեն աջակցում ենք Շվեյցարիայի ԼՂ խաղաղության նախաձեռնությանը և կոչ ենք անում Եվրոպական Միությանը և դրա անդամ պետություններին աջակցել այս ջանքերին՝ որպես տարածաշրջանում իրական անվտանգության և երկարատև խաղաղության հասնելու ճանապարհ:
Ավելին, Եվրոպան պետք է միանշանակորեն հստակեցնի, որ Հայաստանի դեմ ցանկացած նոր ագրեսիայի ակտ կհանգեցնի լուրջ և շոշափելի հետևանքների:
Իրական խաղաղություն կարող է համարվել միայն այն, որը երաշխավորում է բոլորի հիմնարար իրավունքները և անվտանգությունը»։