|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) մասնագետ-տեսուչներն արդեն մեկ ու կես ամիս է համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ են անցկացնում Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում։
Ընդհանուր առմամբ ստուգվել է ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու արտոնագիր, 26-ը՝ չեն ստացել։
ՀՀ ՍԱՏՄ և ՌԴ գործընկեր կազմակերպության` Ռոսսելխոզնադզորի, համատեղ աշխատանքները շարունակվում են, սպասվում են Ռուսաստան ծաղկի արտահանման նոր արտոնագրեր։