կարևոր
409 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-12 15:11
Աշխարհ

Մերձավոր Արևելք-Կովկաս. քանի դեռ Իրանը խառնաշփոթի մեջ է, Ադրբեջանն ու Իսրայելը ժամանակը չեն կորցնում

Մերձավոր Արևելք-Կովկաս. քանի դեռ Իրանը խառնաշփոթի մեջ է, Ադրբեջանն ու Իսրայելը ժամանակը չեն կորցնում
Իրանցի նշանավոր պետական գործիչ, նախագահ (1989-1997) Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի հետմահու հրատարակված հուշերում հիշատակված է 1993ի վերջին Հեյդար Ալիեւի հետ ունեցած զրույցները, որը նոր էր իշխանության վերադարձել Ադրբեջանում ռազմական պարտությունների, ներքաղաքական քաոսի եւ սոցիալ-տնտեսական փլուզման խորապատկերին: Այդ ժամանակ Բաքու այցելած Ռաֆսանջանիի խոսքով՝ Ալիևը պահանջել է, որ Թեհրանը ռազմական աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում։
 
«Նա անընդհատ կրկնում էր՝ Իրանը պետք է օգտվի հայերի դեմ պատերազմից, որպեսզի ընդլայնի իր ներկայությունն Ադրբեջանում: Երբեմն նա նույնիսկ հիշատակում էր՝ Ադրբեջանը պատկանում է Իրանին եւ կոչ էր անում մեզ գալ, պաշտպանել այն եւ վերահսկողության տակ վերցնել այն: Երբ մենք Նախիջեւանում էինք, նա նույն բանն էր ասում։ Նա պնդել է՝ եթե Իրանն իր ազդեցության տակ վերցնի Ադրբեջանը, դա կսասանի Ռուսաստանի գերիշխանությունը ողջ Կովկասում»:

Իհարկե, այդքան շռայլ եւ նույնքան էլ անիրականանալի կանխավճարներ բաժանելով` բազմափորձ քաղաքական գործիչը լուծում էր իշխանությունը պահելու եւ այն ամրապնդելու զուտ մարտավարական խնդիրները, եւ ամենեւին էլ պետք չէ զարմանալ, որ երեք տասնամյակ անց, ինչպես գրում է Middle East Eye-ը, իրավիճակն արմատապես փոխվեց:  Բաքվի իշխանությւնները ոչ մի կերպ չեն ձգտում, որպեսզի Թեհրանը միջամտի Ադրբեջանի գործերին, եւ յաժմ Իրանում, կարծես, չգիտեն, թե ինչպես հարաբերություններ կառուցել Արաքսի հյուսիսային հարեւանի հետ, որի տարածքը Գյուլիստանի (1813) եւ Թուրքմենչայի (1828) պայմանագրերով փոխանցվել է Ռուսական կայսրությանը: Վերջին տասնամյակում տարածաշրջանում ուժերի դասավորվծությունը զգալիորեն փոխվել է, ընդհուպ մինչեւ այն, որ Բաքվի այլ խոսնակներն ու ԶԼՄ-ները աներկբա կոչ են անում անեքսիայի ենթարկել իրանական տարածքի մի մասը: Իրանի հունիսյան «12-օրյա պատերազմը» Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ խորացրեց էլիտաների պառակտումը, ինչին զուգընթաց մտահոգություններ են առաջանում Ադրբեջանի և Իսրայելի միջև ընդլայնվող ռազմական և հետախուզական կապերի վերաբերյալ:

Որտեղից են թռչում ՑԱԽԱԼ-ի անօդաչուները

Իրանի հետ Իսրայելի պատերազմի ավարտից անմիջապես հետո Իրանի հյուսիս-արեւմտյան սահմանի բնակիչները հայտնել են Ադրբեջանի կողմից իսրայելական անօդաչու թռչող սարքերի թռիչքի փաստերի մասին: Ավելի ուշ այդ հաղորդագրությունները հաստատվել են Իրանի պետական հեռուստաընկերության կողմից. Թեհրան, Թավրիզ եւ Ուրմիա քաղաքների վրա հարձակումների ժամանակ օգտագործված անօդաչու թռչող սարքերը երկրի օդային տարածք են ներթափանցել Ադրբեջանից:

«Մենք այդ դեպքերի մասին տեղեկությոններ ենք տարածել հարեւան երկրների հետ եւ շարունակում ենք հետեւել այդ հարցին», – հայտնել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարությն պաշտոնական ներկայացուցիչը։Մի քանի օր անց նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարեց՝ Ալիեւն իրեն հավաստիացրել է Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքը հարվածներ հասցնելու համար չօգտագործման մասին, սակայն հազիվ թե դա համոզել է իրադարձություններին հետեւող իրանցի հանրությանը:

Թեհրանից անանուն մնալ ցանկացող պրոֆեսոր-միջազգայնագետի կարծիքով՝այդ հարցը ԱԳՆ-ի եւ նախագահի մակարդակով քննարկելու փաստն ինքնին ցույց է տալիս դրա կարեւորության աստիճանը. «Եթե Իրանը վստահ չլիներ, որ Իսրայելն առնչություն ունի ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադրձություններին, ապա այդ հարցը չէր բարձրացնի այդքան բարձր մակարդակով»։ Ավելին, Փեզեշքիյանի մեկնաբանություններն ալիեւի հավաստիացումների վերաբերյալ վկայում են Կովկասում Իրանի արտաքին քաղաքականության ձախողման մասին․Իրանն իրականում չգիտի, թե ինչպես պետք է իրեն պահի Ադրբեջանի հետ Ղարաբաղում վերջին պատերազմից հետոԱյդ ժամանակից ի վեր Ադրբեջանը բարեկամական կամ գոնե չեզոք երկրից վերածվել է լուռ, բայց լուրջ սպառնալիքի»: Ադրբեջանցի եւ իսրայելցի պաշտոնյաների միջեւ բարձր մակարդակի հանդիպումները վկայում են երկկողմ սերտ համագործակցության մասին:

Իսրայելցիները`Իրանի «շեմին»

Վերջին տարիներին Ադրբեջանը դարձել է Իսրայել նավթի եւ գազի առաջատար մատակարարներից մեկը`միաժամանակ ներմուծելով ժամանակակից ռազմական եւ հետախուզական սարքավորումներ: Որոշ տվյալներով` 2016-2020 թվականներին Իսրայելն ապահովել է Ադրբեջանի ռազմական զինանոցի գրեթե 70 տոկոսըԲաքուն արեւմտյան Երուսաղեմին խոստացել է՝ կշարունակի նավթ մատակարարել երկիր`բացառելով դրա վաճառքը Նեթանյահուի ռեժիմին մաքսային հաշվետվություններից` այդ երկիր արտահանման կայուն աճից հետո, որը 2024ին գերազանցել է մեկ միլիոն տոննան: «Մենք ադրբեջանցիներից խոստում ենք ստացել, որ ռազմավարական հարբաերությունները շարունակվելու են, այդ թվում` էներգետիկ ոլորտում, եւ մենք անհանգստանալու կարիք չունենք», – հայտնել է աղբյուրներից մեկը: Ըստ Haaretz-ի աղբյուրների՝2024ի հոկտեմբերին վաճառքի դադարեցումը պայմանավորված էր Անկարայի ճնշմամբ, որը խթանում էր Բաքվի էներգետիկ համագործակցությունը Դամասկոսի իշխանությունների հետ:Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը Քիլիսում (Ադրբեջանի, Սիրիայի եւ Քաթարի պատվիրակւթյունների մասնակցությամբ) նոր գազատարի գործարկման արարողության ժամանակ պատմել է, որ Սիրիա (Հալեպի նահանգ) մատակարարվող գազի օրական ծավալները կհասնեն 6 միլիոն խորանարդ մետրի, իսկ տարեկան` 2 միլիարդ խորանարդ մետրի, իսկ ապագայում նախատեսվում է շարունակել Քիլիս–Հալեպ գազատարը մինչեւ Հոմս:

Ավելի վաղ Բայրաքթարը հայտարարել էր՝ Թուրքիան ծրագրում է տարեկան մոտ 2 մլրդ խմ բնական գազ եւ 1000 մեգավատ էլեկտրաէներգիա մատակարարել Սիրիային (Որոշ փորձագետներ նշում են՝ համաձայնագրով Ադրբեջանը պետք է մատակարարի 1,2 մլրդ խմ (ներկայիս գներով Եվրոպայի բորսայում մոտ 500 մլն դոլար), ինչը կկազմի տարեկան արտահանման մոտ 5% - ը: Միեւնույն ժամանակ, երկրի հիմնական արտահանման արտադրանքի` նավթի արդյունահանումը պահպանելու համար ջրամբարում գազի ներարկումն ավելացնելու անհրաժեշտության պատճառով, որն արագորեն ընկնում է (-9,5% 2025ի առաջին կիսամյակում), Կասպից ծովի արեւմտյան ափերից կապույտ վառելիքի արտահանումը առաջին կիսամյակում նվազել է 4,7%-ով (արտադության աճով 0,4%): Ադրբեջանում նոր խոշոր հանքավայրեր չկան, ուստի հետագա արդյունահանումը եւ, համապատասխանաբար, արտահանումը, ինչպես նավթի, այնպես էլ գազի, կընկնի, բայց դա Բաքուն չի կանգնեցնում, գուցե այն պատճառով, որ նա ակնկալում է գազ ստանալ Ռուսաստանից):

«Կովկասում չունենալով հստակ ռազմավարություն`Իրանն այժմ հետեւում է, թե ինչպես է Իսրայելը մոտենում իր սահմաններին», – նշու, է իրանցի փորձագետը, որը կարծում է՝ Իսրայելի, Սիրիայի եւ Ադրբեջանի միջեւ նոր տարածաշրջանային դաշինքը շուտով կարող է Իսրայելին Թուրքիայի միջոցով հասցնել Իրանի սահմաններինՄիակ խոչընդոտը Հայաստանի եւ Իրանի միջեւ Ադրբեջանի միջեւ սահմանի 43 կմ հատվածն է՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ՝ թյուրքական հարեւանների եւ Թրամփի վարչակազմի անկեղծ հետաքրքրության առարկանԱյս անցման նկատմամբ վերահսկողությունը, որը հայտնի է նաեւ որպես «Մեղրո» կամ «Զանգեզուրի միջանցք», Բաքվի եւ Անկարայի առանցքային պահանջն է Երեւանին, եւ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում սահմանային տարածքը կարող է անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ, որը ոչ միայն մերձենում է Իսրայելի հետ, այլեւ կրկնօրինակում է նրա ռազմական ռազմավարությունը։ «Վերջին տարիներին Ադրբեջանը նախընտրել է կարճ, բայց ինտենսիվ պատերազմներ:Այս մոտեցումն օգնեց նրան հասնել իր նպատակներին։ Ուստի Հայաստանի հետ նոր պատերազմի հավանականությունը մեծ է: Երկարաժամկետ հեռանկարում Իրանը պետք է նախապատրաստվի հյուսիս-արեւմուտքից հնարավոր ռազմական ճնշմանը: Նույնիսկ հիմա մենք լսում ենք, թե ինչպես է Ադրբեջանը ավելի ու ավելի բարձրաձայն հայտարարում իրանական տարածքի մի մասի նկատմամբ իր իրավունքների մասին»:

Իրակա՞ն է արդյոք Իրանի մասնատման սցենարը

Ակնհայտ է՝ այստեղ նկատի են առնվում որոշ ազգայնականների հաճախակի դարձած կոչերն Իրանի թուրքալեզու շրջանների անջատման վերաբերյալ, որոնք պանթուրքիստներ են անվանում «Հարավային Ադրբեջան» (Արեւելյան եւ Արեւմտյան Ադրբեջան, Արդեբիլ, Զենջան նահանգներ եւ նւյնիսկ Իրանի քրդական շրջանների մի մասը):

Վերջին անջատողական արշավներից մեկը մեկնարկել է 12-օրյա պատերազմից հետո Araznews մեդիառեսուրսով X հարթակում: Օգտագործողները (կամ բոտեր) պարսկերեն եւ թուրքերեն լեզուներով կոչ են անում միասնություն հաստատել Թավրիզի թուրքերի միջեւ Իրանում, Բաքվում` Ադրբեջանում եւ Անկարայում`Թուրքիայում:Մասնակիցներից շատերը կիսվել են «գորշ գայլեր» ծայրահեղ աջ ծայրահեղական խմբավորման ժեստով եւ խորհրդանիշով տեսանյութով: Իր հերթին, ալիեւի պաշտոնյայի հետ սերտորեն կապված Caliber առցանց պարբերականը հրապարակել է անգլալեզու ռեպորտաժ, որում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին բնութագրում է որպես «ադրբեջանցիների գլխավոր թշնամի»: Այժմ պաշտոնաթող իրանցի դիվանագետը պատմել է՝ նման մարտավարություն ի հայտ եկավ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան առաջին պատերազմում (1988-1994) կրած պարտությունից հետո: «Հենց որ Բաքուն հասկացավ, որ չի կարող Իրանին ներքաշել Հայաստանի հետ ռազմական հակամարտությն մեջ, նա արագ անցավ Իրանի թշնամի ԻսրայելինՄտավախություններ կային, բայց Ադրբեջանը ռազմական, քաղաքական կամ տնտեսական առումով խոշոր խաղացող չէր համարվում, յադ պատճառով Իրանը հստակ քաղաքականություն չի մշակել նրա նկատմամբ»:

Մինչ Բաքուն ամուր ռազմական կապեր էր հաստատում Իսրայելի հետ`ամրապնդելով տնտեսությունը նավթի ու գազի արտահանման հաշվին, Իրանի մոտեցումն Ադրբեջանի նկատմամբ չի փոխվել.հայ-ադրբեջանական հակամարտությունում հայտարարվող «ակտիվ չեզոքությունը» վերածվեց հակառակի.»Իրանը վճարում է, այսպես կոծված, չեզոքության դիմաց։ Հնարավոր է, որ վաղ շրջանում դա իմաստ ուներ, բայց քանի որ Ադրբեջանը մոտենում էր Իսրայելին, դա սկսեց վնասել Իրանին: Իրականում դա ոչ թե չեզոքություն էր, այլ պասիվություն»:

Իրանի հակազդեցությունը «Զանգեզուրի միջանցքով» շարժմանը պայմանավորված է ինչպես տարածաշրջանում ռուսական շահերի աջակցությամբ, այնպես էլ այն մտավախություններով, որ Իսրայելն ավելի կմոտենա. Թեհրանում ոչ մի կերպ չէին սպասում, որ կբախվեն Ադրբեջանի կողմից անվտանգության սպառնալիքին, «կենտրոնացել էին արաբական երկրներում իրենց ազդեցութայն ընդլայնման վրա եւ իրադարձությունների նման զարգացում չէին կանխատեսում: Ահա թե ինչու են նրանք անակնկալի եկել»: Չնայած դիվանագետը հրաժարվել է հաստատել, թե արդյոք Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը վերջին հարձակումների ժամանակ, հարեւան երկրի կողմից իսրայելական արտադրության անօդչու թռչող սարքերի, հսկողության տեխնոլոգիաների եւ պաշտպանական համկարգերի օգտագործումն ինքնին հստակ ապացույց է այն բանի, թե որքան հեռու է հասել Իսրայելի ազդեցությունը: Իրանը այլ ելք չունի, քան դիվանագիտական բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, սակայն երկարաժամկետ հեռանկարում դա կարող է միայն սրել իրավիճակը եւ Իսրայելին եւս մեկ լծակ տալ Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար. «Անկախ այն բամնից, թե Իսրայելը հարձակումներ է սկսել Ադրբեջանից, թե ոչ, իրական խնդիրն այն է, որ Իրանը գիտի, որ խոցելի է իր հյուսիսարևմտյան սահմանին։ Հարցն այն է, թե որոշումներ կայացնող բարձրաստիճան պաշտոնյաները գործելո՞ւ են, թե՞ շարունակելու են ընթանալ «ակտիվ չեզոքության» նույն ձախողված ճանապարհով»:

Կարելի է ենթադրել՝ Իրանում անորոշության շրջանը կտեւի եւս որոշ ժամանակ (չի բացառվում՝շատ երկար), ինչը նրա հակառակորդներին ընձեռում է լրացուցիչ հնարավորություններ։

Թարգմանեց Գայանե Մանուկյանը։ 
Աղբյուրը՝ vpoanalytics.com