|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսական Առաջին ալիքը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի գիտակ Ալեքսանդր Դրուզին և «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման խմբագիր Իլյա Բերին հեռուստանախագծերից հեռացնելու որոշում է կայացրել. հայտնում է Газета.ру-ն:
Նշվում է, որ հեռուստաալիքը Ալեքսանդր Դրուզի և Իլյա Բերի արարքը համարում է էթիկայի նորմերին չհամապատասխանող և անթույլատրելի. նրանք գիտակցաբար միմյանց հանդեպ ունեցած կասկածների գերին են դարձրել հեռուստադիտողներին ու տասնյակ գործընկերների:
«Վնաս է հասցվել նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ու Առաջին ալիքի հեղինակությանը»,- ասել է Առաջին ալիքի ներկայացուցիչը:
Ավելի վաղ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ի գլխավոր խմբագիր Իլյա Բերը մեղադրել էր Դրուզին խաղը գնելու փորձի մեջ: Դրուզը պատասխանել էր, որ հաղորդման խմբագիրն ինքն է առաջարկել նկարահանումից առաջ բացել ճիշտ տարբերակները: