Փոխարժեքներ
13 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրում է.
««Խաղաղության հաստատման մասին (…)» վերտառությամբ փաստաթուղթն ըստ էության չի համապատասխանում իր բովանդակությանը։ Եթե վիճող կողմերն ունեն խաղաղություն հաստատելու ԻՐԱԿԱՆ նպատակադրում, ապա այդ փաստաթղթում պետք էր անվերապահորեն ամրագրված լինեին երկու դրույթ՝
1) ՀՀ տարածքից մյուս կողմից զորքերը կոնկրետ ժամկետներում դուրս բերելու պարտավորության մասին հստակ դրույթ, ինչպես որ գրված է միջպետական գանգատները հետ վերցնելու մասին դրույթում,
2) Ռազմագերիներին կոնկրետ ժամկետներում վերադարձնելու պարտավորության մասին հստակ դրույթ։
Քաղաքական իշխանությունը մեզ պետք է բացատրի, թե մյուս կողմը ի՞նչ շարժառիթներով և հիմնավորումներով չի ցանկում, որ այս դրույթներն ամրագրվեն պայմանագրի տեքստում։ Բավարար չէ պարզապես նշել, որ մենք այս հարցում արդյունքի չենք հասել․ եթե կողմերը իրականում պարտավորվում են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը (Հոդված 1) և նպատակ ունեն խաղաղություն հաստատելու, ապա հասկանալի չէ, թե որն է այն խոչընդոտող գործոնը, որը թույլ չի տալիս պայմանագրում ամրագրել ՀՀ տարածքներից մյուս կողմի զորքերը դուրս բերելու և ռազմագերիներին վերադարձնելու մասին դրույթներ։
Եթե կողմերից մեկը չի ցանկանում, որպեսզի պայմանագրում ամրագրվեն՝ խաղաղության մտադրությունից աներկբայորեն բխող այս երկու կարևորագույն դրույթները, ապա ծագում է բնական հարց, մյուս կողմը արդյոք ունի՞ խաղաղություն հաստատելու իրական մտադրություն, թե պարզապես ցանկանում է իրավաբանորեն հաստատել իրենց համար առանցքային նշանակության դրույթներ։
Քանի դեռ իրավասու մարմինները հասարակությանը չեն ներկայացրել, թե ՀՀ դիվանագիտությունն այս պարզ, սակայն մեզ համար կարևոր հարցերի վերաբերյալ ինչո՞ւ դրական արդյունք չի արձանագրել և Ադրբեջանը ի՞նչ բնույթի առարկություններ (պատճառաբանություններ) է ներկայացնում այս հարցերի վերաբերյալ, ապա հիմքեր կան ենթադրելու, որ Ադրբեջանի համար հրապարակված փաստաթուղթը ոչ թե խաղաղություն հաստատելու իրական մտադրության մասին է, այլ դիվանագիտական կեղծիք է (Diplomatic deception), կամ խաղաղության մտադրության պարտանք (իմիտացիա) է, իսկ ՀՀ քաղաքական իշխանության համար՝ նախընտրական քարոզչական գործիք է»:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի Հռչակագրով նախատեսված ճանապարհը, որով Ադրբեջանը ուղիղ կապ է հաստատում Նախիջևանի և Թուրքիայի հետ, հայրենական և միջազգային բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ համարում են ոչ միայն միջանցք, այլև Մեծ թուրանի ստեղծման մահաբեր ուղի։
Նշված ցամաքային կապի ստեղծումը արհեստածին Ադրբեջանի ստեղծման օրվանից եղել է Թուրքիայի օրակարգում, սակայն ձախողվել է 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի, Լեռնահայաստանի (Սյունիք-Զանգեզուրի) հերոսական պայքարի, Սովետական Հայաստանի ստեղծման և 1922 թ. ԽՍՀՄ-ի կազմում ներառվելու, ի վերջո, Արցախյան նորօրյա գոյապայքարի, հաղթանակի ու հայ ժողովրդի շուրջ 30-ամյա արժանապատիվ ընթացքի պայմաններում։
Ներկայումս ՀՀ-ում իշխող օկուպացիոն և թրքահաճ ռեժիմի գոյության և հանցավոր գործունեության պայմաններում Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են արդեն առանց զենքի, «հայկական» իշխանության ձեռքով իրագործել Թուրքիայի և Ադրբեջանի միացման ու հայկական սեպի վերացման իրենց դարավոր ծրագիրը։