|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ն ընկած հատվածում։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և 10-12-ը, Շենգավիթում և Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։