կարևոր
1324 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-13 21:24
Քաղաքական

Օճառը ձեռքները` գնացին Թրամփի մոտ, թե հիացած ենք, մրցանակի ես արժանի, մեր տարածքը կտանք քեզ. Գառնիկ Դանիելյան

Օճառը ձեռքները` գնացին Թրամփի մոտ, թե հիացած ենք, մրցանակի ես արժանի, մեր տարածքը կտանք քեզ. Գառնիկ Դանիելյան

Թանաքը խաղաղության համաձայնագրի վրա չչորացած` Ալիևն ասում է՝ Փաշինյանին «տնային աշխատանք» ենք հանձնարարել, որ Սահմանադրությունը փոխի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Օճառը ձեռքները գնացին Թրամփի մոտ, թե հիացած ենք, մրցանակի ես արժանի։ «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ», ինչ ուզում է լինի, կարևորը` ընտրվենք, շատ ականներ է դրված այդ պայմանագրում, որևէ պարտավորվածություն չկա գերիների մասով։ Ֆիթիլը վառել է, ժամանակը մեր դեմ է գնում, խնդիրներ ենք ունենալու հարևանների հետ, այլոք են որոշելու ՀՀ  ճակատագիրը»,- հավելեց պատգամավորը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: