|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած ամեն տարի Սյունիքում համայնքների օրվա առիթով միջոցառումներ են կազմակերպվել, սակայն այս տարի ներքին հրահանգ կա, որ մեծ շուքով նշվեն այդ օրերը։ Օգոստոսի 15-ին՝ Գորիսի, 16-ին՝ Կապանի, 24-ին՝ Քաջարանի օրերն են: Որոշվել է սյունեցիներին տոն պարգեւել, իշխանության նկատմամբ դրական վերաբերմունք առաջացնել։
Օրեր առաջ էլ Տեղ սահմանամերձ համայնքն է առաջին անգամ նշել համայնքի տոնը, որին անգամ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն է մասնակցել, որը վերջին շրջանում չէր մասնակցում մարզային միջոցառումներին, հատկապես նրանց, որոնց ներկա էր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մեզ ասացին, որ մարզպետի հետ հարաբերությունները վերականգնվել են` Փարսյանը նաեւ ուղեկցում էր շաբաթներ առաջ եռօրյա այցով Սյունիք մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն անգամ վաշինգտոնյան համաձայնագրին է իր ելույթում անդրադարձել, ասել, որ Դոնալդ Թրամփի երաշխավորությամբ խաղաղության հռչակագրի նախաստորագրումն արժեքավոր փաստաթուղթ է՝ խաղաղության մասին, իսկ Տեղի բնակիչներն արարող-ստեղծող են, եթե խաղաղություն լինի, կստեղծեն ու լավ կապրեն։