կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-03 12:42
Քաղաքական

Վարդան Այվազյանը խոստովանեց` խոշորի մոտ է ստվերը

Վարդան Այվազյանը խոստովանեց` խոշորի մոտ է ստվերը

ԱԺ նիստում շարունակվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկումը:

 

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց տվեց, թե ինչո՞ւ քաղաքական մեծամասնությունը քաղաքական կամք չի դրսևորում` վիճելի հարցի հետ կապված:

 

Հարակից զեկուցող` ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը նշեց, որ իրենց կողմից դրսևորվող քաղաքական կամքն այն է, որ ՓՄՁ-ներին փորձում են օգնել, մինչև 58 միլիոն դրամ շրջանառություն ունեցողին փորձում են օգնել, իսկ մնացածին` հարկել: 

 

«Բայց ինչպե՞ս հասկանալ, որ ձեռնարկատերին ասում են` մեկ տոկոս վճարի, ասում է` չէ, ես ուզում եմ երեք տոկոս վճարել, անգամ` հինգ տոկոս: Հարց չե՞ք տվել, թե ինչո՞ւ է այդպես»,- հարց ուղղեց նա` հավելելով, որ պետք է ապահովել թափանցիկություն, որը հնարավորություն կտա փաստաթղթավորում իրականացնել:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցը ստվերի մասին էր` որտե՞ղ է այն շատ:

 

ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը ստիպված էր խոստովանել ակնհայտը`  խոշորի մոտ է ստվերը, սակայն հավելեց, որ, միևնույն է, պետք է պայքարել վերևից իջնող ու տարածվող ստվերի դեմ:

 

Լևոն Զուրաբյանն արձագանքեց.  «Փաստաթղթավորո՞ւմն է ստվերի դեմ պայքարի միակ միջոցը, թե՞ քաղաքական կամքի բացակայությունն եք ուզում դրանով փոխհատուցել»: