Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Էնքան ծեծված թեմա է, որ ես ամեն անգամ պետք է փորձեմ ապացուցել, որ... Ես ապացուցելու խնդիր չունեմ: Ի՞նչ փորձեմ ամեն անգամ ապացուցել, որ ես ես եմ կամ ես այլ մեկը չեմ»,- ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր «Երկիր»-ի հետ զրույցում մեկնաբանեց իր անվան շուրջ պտտվող լուրերը:
Տեղեկություն է հրապարակվել, թե Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Էնթոնի Գոդֆրին 2007-ին ԱՄՆ ուղարկած մի զեկույցում ներկայացրել է, թե ՀՀ բնապահպանության այն ժամանակվա նախարար Վարդան Այվազյանը ցանկացել է մի քանի հանքավայրերում ոսկու արդյունահանմամբ զբաղվող ամերիկյան Global Gold Corporation ընկերության տնօրինությունից 3 մլն դոլար շորթել:
Վ. Այվազյանը «Երկիր»-ին ասաց, թե այս հարցը բազմիցս բարձրացվել է եւ մոտ 5 տարի առաջ նույնիսկ քննարկվել է կառավարության կողմից, սակայն ոչ մի արտառոց բան չի բացահայտվել. «Հրապարակումներից հետո ես մի հինգ անգամ եղել եմ ԱՄՆ-ում, մասնակցել եմ հազար ու մի բանի: Եթե որեւէ խնդիր լիներ...»:
Այդ փաստաթղթում նշված է, թե ամերիկյան ընկերության տնօրենն իրենց տեղեկացրել է, որ Վարդան Այվազյանն իրենց ընկերության իրավաբան Աշոտ Պողոսյանից 2005-ի հուլիսին պահանջել է իր մտերիմ եւ գործընկեր ՀՀ ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին վճարել 3 միլիոն դոլար կաշառք:
Այս մասին Վ. Այվազյանն ասաց. «Կաշառք պահանջելը ո՞րն է: Այսինքն` ես էնքան հիմար էի, որ կանգնեի ինչ-որ... Ճանաչո՞ւմ եք էդ անձնավորությանը: Դե որ կտեսնեք` կարծիք կկազմեք: Կաշառք պահանջեմ, հենա ինձ համար կպահանջեմ, Գուլոյանի համար ինչի՞ եմ պահանջում: Հիմա դա կարդում եմ, իմ ծիծաղն էլ է գալիս»: