| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ ԱԺ արտահերթ նիստից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ էր ԱԺ ամբիոնից զայրացած խոսում: Հիշեցնենք, որ նրա էմոցիոնալ ելույթը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դեմ էր` իշխանություններին ուղղված քննադատությունների պատճառով:
«Չէ, զայրացած չեմ, ուղղակի չեմ սիրում, երբ կոռեկտության սահմանն անցնում են»,- ասաց Վարդան Այվազյանը:
Հարցին, թե կոնկրետ Զարուհի Փոստանջյանի ո՞ր արտահայտությունն է եղել կոռեկտության սահմանից դուրս, նա պատասխանեց. «Դե, իբր որ երկիրը բոլշևիկյան է, երկիրը ծախեցին, որ բոլորը ծախու են...»: Դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը պատմական ակնարկի համատեքստում է իր քննադատությունը կառուցել, Վարդան Այվազյանը արձագանքեց. «Դե, ես էլ պատմական անդրադարձը վերհիշեցի, որ իր հիշողությունը վերականգնվի»:
Հիշեցնենք, որ երբ Վարդան Այվազյանի ելույթի պահին Զարուհի Փոստանջյանն իր տեղից հակադարձում էր, Վարդան Այվազյանը նշեց. «Չնայած Դուք կին եք, բայց եթե ուզում եք, կիջնենք, կխոսանք»:
Հետաքրքրվեցինք` հիմա նիստից հետո պիտի իջնեն ու խոսե՞ն, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Անկախ որևէ բանից` հայ կնոջ կերպարը ինձ համար մեծ հարգանքի է արժանի»: