|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում իր բիզնեսը տեղափոխել Վրաստան: «Ես հստակ հայտարարում եմ՝ ես իմ բիզնեսը... Նախ` ես բիզնեսով չեմ զբաղվում, ես Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ եմ։ Էն բիզնեսը, որում ես բաժնեմաս ունեմ, զբաղվում է մետաղական գործիքների արտադրությամբ»,- ասաց Վարդան Այվազյանը` բոլոր չհավատացողներին հրավիրելով իր` Չարենցավանում գտնվող, պողպատաձուլական գործարանը:
Իսկ բիզնեսը տեղափոխել չի կարող, քանի որ «հասույթներն էնքան էլ շատ չեն, որ կարողանա ծավալվել»: