Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նոր հարկային քաղաքականության, մասնավորապես` պարտադիր փաստաթղթավորման դեմ բողոքի ալիք բարձրացրած` տոնավաճառների աշխատակիցները բարձրաձայնում են, որ խոշոր բիզնեսը շատ հաճախ իրենց չի տրամադրում փաստաթուղթ:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` հնարավոր՞ է այնպես լուծել ՓՄՁ-ների խնդիրը կառավարության նոր հարկային քաղաքականության շրջանակներում, որ նրանց բողոքը հաշվի առնվի, ասաց, որ ՓՄՁ-ները կարող են ֆինանսների նախարարության էլեկտրոնային կայքի համապատասխան հարթակում նշել այն ձեռնարկության անունը, որը չի տրամադրում փաստաթուղթ, ընդ որում` տվյալ կազմակերպությունները չեն տեսնելու, թե ով է հայտնել իրենց անունը:
Փոխնախարարի խոսքով` ՓՄՁ-ի անելիքը ընդամենը խոշոր ձեռնարկությունից փաստաթուղթ ուզելն է, իսկ երբ չի տալիս, ապա ֆինանսների նախարարության կայքում գրանցելը, թե ումից է պահանջել փաստաթուղթ, և ով չի տվել:
«ՓՄՁ-ն ընդամենը իր լոգինով ու գաղտնաբառով մտնում է կայք և տեղեկացնում, որ X կազմակերպությունը փաստաթուղթ չի տրամադրում: Նրանից պահանջվում է ընդամենը կատարել այդ գրառումը, որից հետո նրանից որևէ պատասխանատվություն չի պահանջվում: Դրանից հետո պատասխանատվությունը ընկնում է այդ խոշորի վրա, և արդեն մնացածը խոշորի գործն է, թող գնա` դատարանում գործը վիճարկի: Այս պարագայում, անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչի դեմ են բողոքում ՓՄՁ-ները»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով` եթե որևէ գյուղի կրպակ աշխատեցնող ձեռնարկատերը չի տիրապետում կայք մտնելուն և գրանցումներ անելուն, անգամ այդ դեպքում խնդիրների մասին կարող են տեղեկացնել հաշվետվության մեջ, որպեսզի չասեն, թե իրենց մեղադրում են գործ տալու մեջ: