Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահական ընտրություններից հետո ձեւավորվելիք կառավարությունում այլեւս տեղ չի ունենալու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, եւ դա պայմանավորվում էր հանքարդյունաբերության ոլորտում սպասվելիք սկանդալներով:
Yerkir.am-ին Արմեն Մովսիսյանի ճակատագրի վերաբերյալ մի քանի այլ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀԿ-ի` մեր աղբյուրները հայտնում են, որ իշխանական վերնախավում խոսակցություններ կան, թե էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հնարավոր է կիսվի եւ դառնա երկու առանձին նախարարություն` Էներգետիկայի նախարարություն եւ բնական պաշարների նախարարություն:
Այդ դեպքում, ՀՀԿ-ում շրջանառվող լուրերի համաձայն, բնական պաշարների նախարար է նշանակվելու ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Չի բացառվում, որ էներգետիկայի նախարարի պորտֆելը շարունակի կրել Արմեն Մովսիսյանը: