կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-20 19:37
Քաղաքական

Չնայած Դուք կին եք, բայց եթե ուզում եք, կիջնենք, կխոսանք. Վարդան Այվազյանը զայրացել է

Չնայած Դուք կին եք, բայց եթե ուզում եք, կիջնենք, կխոսանք. Վարդան Այվազյանը զայրացել է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին զայրացրել են որոշ ընդդիմախոսներ, որոնք, պատգամավորի խոսքով, անցնում են կոռեկտության սահմանն ու շանտաժ են անում: Նա ԱԺ նախագահից ներողություն խնդրեց էմոցիոնալ խոսքի համար, բայցեւ ասաց. «Եթե չասեմ, կմեռնեմ: Խնդրում եմ, մի անցեք կոռեկտության սահմանը: Դուք չեք հավատում, մենք հավատում ենք, դուք չեք վստահում, մենք վստահում ենք: Մենք գիտենք` ով ենք մենք, բայց մենք չգիտենք` ով եք դուք, չնայած գիտենք, որտեղից ինչ փողեր եք բերում Հայաստան»:

 

Դառնալով Զարուհի Փոստանջյանին` նշեց. «Չնայած Դուք կին եք, բայց եթե ուզում եք, կիջնենք, կխոսանք»: Նա համաձայնեց այն կարծիքին, որ համաձայնագրում կան անհասկանալի հարցեր, բայց կոչ արեց բոլորին` հավաքվել ու միասին քննարկել այդ հարցերը, ոչ թե օրվա մի մասն աշխատել «պո պոնյատիի, իսկ մյուս կեսն էլ` ըստ օրենքի»:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն արձագանքեց, որ խնդիրը ոչ այնքան համաձայնագիրն է, որքան այն հանգամանքը, որ համաձայնագրով փակվում են մեր ինքնիշխանության բոլոր ճանապարհները: «Է՞ս չի ձեր խորհրդարանը, անգամ մարդ չկա, անգամ չկարողացաք քվորում ապահովել ու իրականացնել Հայաստանի վաճառքը: Այսպես եք էլի ղեկավարում Հայաստանը: Չմտածեք որ սա ուրախությամբ եմ ասում, ես սա ցավով եմ ասում»,- ասաց նա:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորին հակադարձեց. «Խորհրդարանը քվեարկության խնդիր չի ունեցել, չի էլ ունենալու, տիկի'ն Փոստանջյան, Դուք հանգիստ ու անհոգ եղեք»: