կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-22 12:53
Քաղաքական

Վարդուշ մորքուրի օրինակով Վարդան Այվազյանը ցույց տվեց` որն է ստվերը

Վարդուշ մորքուրի օրինակով Վարդան Այվազյանը ցույց տվեց` որն է ստվերը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը համարում է, որ 2014թ. պետական բյուջեի մեջ եկամուտների սանդղակը ավելացել է, դա վերջին տարիների լուրջ ձեռքբերումներից է և, ինչու ոչ, մարտահրավեր հաջորդ տարվա համար:

 

Լրագրողներին Այվազյանը նաեւ ասաց, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մեջ այդպիսի ցուցանիշ, ինչպիսին ` 23,6 տոկոսն է, երբևէ Հայաստանը չի ունեցել: 2014թ. հարկային բեռի թեթևացում չի լինելու, ինչպես նաև չի նախատեսվում վարչարարական գործիքների խստացում: Սակայն եկամուտներում 100 միլիարդ դրամի ակնկալիքը լարված միջավայր կարող է ստեղծել բիզնես ոլորտի համար, որի մեջ մտնում են խոշոր ու միջին հարկատուները:

 

Վարդան Այվազյանը չհամաձայնեց, որ կա ստվերային տնտեսություն: «Որտե՞ղ է ստվերը, ցույց տվեք, ստվերն այն է, երբ Վարդուշ մորքուրը 100-ով առնում ա սիգարետը ու ծախում 105-ով, դա է ստվերը, կամ երբ խոշոր հարկատուները Վարդուշ մորքուրի անվան տակ են գործում»,- ասաց նա:

 

Անդրադառնալով կեսնաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ` քաղաքացիների բողոքին` Վարդան Այվազյանը նշեց, որ համակարգի արդյունավետությունը կախված է նրանից, թե ինչպես են այն աշխատեցնելու: