Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ ցանկացած մարդու անձնագրային տվյալներով հնարավոր է օֆշորային ընկերություն գրանցել:
«Բայց երբ գումար է փոխանցվելու այդ հաշվեհամարին, պետք է կա'մ դա իրականացվի լիազոր մարմնի ներկայացուցչի կողմից, կա'մ այդ անձի»,- նշեց նա:
ՀՀԿ-ական պատգամավորը ասաց, թե ստեղծված իրավիճակում ինչ պետք է անեն վարչապետը կամ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, եթե խաղացել են իրենց հեղինակության հետ: «Եթե ես լինեի վարչապետի փոխարեն,- քավ լիցի, նման հավակնություններ չունեմ,- հիմա իմ անունը պտտվում է, ինչ պետք է անեմ.
ա. միանշանակ պետք է ասեմ, որ տեղյակ չեմ, եթե իրականում տեղյակ չեմ: Եթե տեղյակ եմ, կարող եմ ասել` գրանցել եմ, դրա մեջ ի՞նչ վատ բան կա:
բ. եթե, իրոք, տեղյակ չեմ, պետք է վերցնեմ այդ փաստաթղթերը, ուղարկեմ իրավապահ մարմիններին եւ ասեմ` սիրելինե'րս, այս մարդը խաղացել է իմ անվան հետ: Վարչապետն արդեն դիմել է իրավապահ մարմիններին»,- նշեց Այվազյանը:
Դիտարկմանը, թե հավատո՞ւմ է, որ վարչապետը եւ արքեպիսկոպոսը նման բան չէին անի, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Եթե արած էլ լինեին, ի՞նչ»:
Դիտարկմանը` 10 մլն դոլարի մասին է խոսքը, սնանկացրել են Փայլակ Հայրապետյանին, Այվազյանը պատասխանեց, որ որեւէ մեկը որեւէ մեկին հենց այնպես գումար կամ ունեցվածք չի փոխանցում: Այվազյանն այդքան էլ չի հավատում Փայլակ Հայրապետյանի սնանկացմանը:
«Ես նման գնահատական չէի տա, որ Փայլակ Հայրապետյանին սնանկացրել են, որովհետեւ այսքան ժամանակ չեմ տեսել, որ որեւէ մեկը որեւէ մեկի հաշվի վրա հենց այնպես գումար փոխանցի: Բիզնեսը ռիսկ է: Ես չգիտեմ, թե էդ մարդը (Փայլակ Հայրապետյան) իր գործունեության, իր բիզնեսի ակտիվությամբ, ֆինանսատնտեսական ճգնաժամի, ինչ-ինչ հանգամանքների բերումո՞վ է սնանկացել, թե՞ կոնկրետ այս երկու մարդը սնանկացրել են: Թող այդ մարդը գնա-մտնի դատարան ու ասի՝ գիտեք` ինչ կա, ինձ միտումնավոր սնանկացրել են»,- հայտարարեց Այվազյանը:
Աշոտ Սուքիասյանի ասածը ՀՀԿ-ական պատգամավորի համար ո'չ 100 տոկոսանոց ճշմարտություն է, ո'չ էլ 100 տոկոսանոց սուտ: Սուքիասյանին Այվազյանը չի էլ ճանաչում: