Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացնում էր պետական գույք օտարելու մասին` կառավարության համապատասխան որոշումը, համաձայն որի`
կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված `Երևան քաղաքի Կիևյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող 450.2 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (բնակելի տուն 394.2 քառ. մետր, ավտոտնակ 28.3 քառ. մետր, կաթսայատուն 27.7 քառ. մետր) և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.04095 հա հողամասն օտարելու է դասական աճուրդով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդտեղ մարդիկ ապրում են: «Այսինքն` մարդկանց փողոցո՞ւմ ենք թողնում»,- հարցրեց նա:
«Դա պետական գույք է, պարո'ն վարչապետ»,- արձագանքեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Վարչապետն ասաց, որ հասկանում է, բայցեւ ընդգծեց, որ մարդկանց փողոցում թողնել չի կարելի, եւ հարկավոր է ժամանակ ու հնարավորություն տալ նրանց, որ հարցին այլ լուծում գտնեն: Աբրահամյանի առաջարկությամբ հարցը հանվեց օրակարգից: