|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` տեսչական մարմիններին 91 ծառայողական մեքենա տրամադրելու որոշման նախագծերը հանվեցին գործադիրի` հուլիսի 11-ի նիստի օրակարգից:
Նախագծերն ընդգրկված էին նիստի չզեկուցվող հարցերի թվում, սակայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով հարցերը քննարկվեցին: Թորոսյանը նշեց, որ ավտոմեքենաների տրամադրման որոշումը խնդրահարույց է և որոշ չափով հակասում է նաև կառավարության որդեգրած քաղաքականությանը:
Քննարկումներից հետո վարչապետը որոշում կայացրեց ավտոմեքենաների տրամադրման վերաբերյալ երկու հարցերը հանել օրակարգից: