կարևոր
865 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-16 16:21
Հասարակություն

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը օրակարգից հանվեց, երբ Երևանն ու Բաքուն վերջերս ստորագրեցին փաստաթուղթ. Իրանի կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանի

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը օրակարգից հանվեց, երբ Երևանն ու Բաքուն վերջերս ստորագրեցին փաստաթուղթ. Իրանի կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանի

Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության նվազեցմանը և կայունության ստեղծմանը։ Այս մասին հայտնել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին։

«Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-գրել է Մոհաջերանին։

Նա ընդգծել է Թեհրանի երեք անսասան սկզբունքները՝ երկրների լիակատար ինքնիշխանության պահպանումը իրենց տարածքների նկատմամբ, բոլոր պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանությունը և միջազգային սահմանների ցանկացած փոփոխության նկատմամբ վճռական դիմադրությունը՝ հավելելով, որ Բաքվի և Երևանի վերջին համատեղ հայտարարության մեջ հաշվի են առնվել այդ սկզբունքները։

Մոհաջերանին ընդգծել է, որ առանցքային փոփոխություններից մեկը «Զանգեզուրի միջանցքի» վիճահարույց ծրագրի չեղարկումն էր։

«Կողմերի կարծիքով՝ «միջանցքի» հարցը հանվել է օրակարգից և փոխարինվել տարանցիկ ճանապարհով՝ Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո»,-հայտնել է նա՝ այդ փոփոխությունն անվանելով «դրական և ողջամիտ», քանի որ այն միաժամանակ երաշխավորում է ինքնիշխանությունը և թույլ է տալիս տնտեսական համագործակցություն իրականացնել: