|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու արտահերթ նիստի օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը՝ նշելով, որ կարեւորագույն այս հարցի ընդունման համար պետք է լայն կոնսենսուս։
Ըստ նրա՝ շատ պետական գերատեսչություններ ցածր աշխատավարձերը փոխհատուցում են պարգևավճարների միջոցով, իսկ իրենք ուզում են ավելի թափանցիկ լինել, այսինքն՝ աշխատավարձ պլյուս պարգևավճարը դարձնել աշխատավարձ:
«Այս աշխատավարձերի բարձրացումը տեղավորվում է պարգևավճարների բյուջեի մեջ, հավելյալ գումար չի գնում աշխատավարձերի բարձրացման վրա»,- ասաց քաղաքապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մանրամասնել էր. «Երբ վերլուծում եմ, թե ինչ համամասնությամբ են քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել, արձանագրում եմ հետևյալը` միջին և ստորին օղակները, որոնք մասնագիտական որոշակի ունակություններ, համայնքային ծառայողի ստաժ են պահանջում, ինչ-որ ցենզ ունեն, նրանց աշխատավարձերը բարձրացել է միջինը 25-30 տոկոսով։ Բայց քաղաքապետի, տեղակալների, թաղապետերի, թաղապետերի տեղակալների, թաղապետարանների աշխատակազմի քարտուղարների աշխատավարձը կրկնապատկվել է, 100 տոկոսով աճել է»: