Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովը հուլիսի 8-ին առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագիծը: Ըստ օրինագծի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ:
Բացի այդ, նոր փոփոխության համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունքը կտրվի ոչ թե 50 տարով, ինչպես գործող օրենքով է, այլ 25 տարով: Եվ, ահա, երեկ՝ հուլիսի 9-ին, պետք է տեղի ունենար օրենքի երկրորդ ընթերցումը, սակայն երեկ՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որոշում կայացվեց հետաձգել հարցի քննարկումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մասնագետների մտահոգությունները:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում շան գլուխն այլ տեղ է թաղված, եւ պատճառներից մեկը նաեւ նախագծի հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի միջեւ անհամաձայնությունն է եղել:
Մեր տեղեկություններով՝ պատգամավորը դժգոհել է, որ այս օրենքի մշակման եւ ներկայացման ժամանակ հենց նա չի եղել գլխավոր դերում, եւ ավելին՝ նրա առաջարկներն անգամ չեն ընդունվել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ի դեպ, Գալստյանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ընկերուհին է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում