|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պաշտոնական այցով գտնվելով Թուրքիայում, Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ Էրդողանն ուշագրավ հայտարարություններ է արել. հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել է. «Թուրքիան Բելառուսի անկախությունը ճանաչած առաջին պետությունն է: Մենք աշխատելու ենք մեր հարաբերությունները հասցնել ամենաբարձր մակարդակի: Քիչ առաջ ստորագրել ենք 6 համաձայնագիր` առևտրաշրջանառությունը ավելի զարգացնելու համար: Մենք նպատակադրվել ենք այն հասցնել 1.5 մլրդ. դոլարի: Թուրքիան և Բելառուսը կարող են հասնել դրան: Բացի այդ` Բելառուսը մեզ միայնակ չթողեց գյուլենականների դեմ պայքարում»:
Իր հերթին, Լուկաշենկոն կարևորել է Թուրքիայի հետ հարաբերությունները, շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ 23 տարի առաջ, երբ դարձյալ Թուրքիայում էր, Էրդողանը դեռևս նախագահ չէր: